19:12  ,  21 սեպտեմբերի, 2026

Բարսեղ Կիրակոսյանը՝ «Ռոդինայի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար

Իսպանացի Խուան Դիասը հեռացել է ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ «Ռոդինայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի կայքը։ Պաշտոնանկ է արվել նաեւ մարզչական շտաբը. Խոսե Սերանո, Անտոնիո Սալաս, Խոսե Ռոմերո, Խուան Էսպինարը եւ Կառլոս Նիետոն։

Խուան Դիասը 2025թ. սեպտեմբերին էր գլխավորել «Ռոդինան», որը նրա օրոք հասավ պատմական արդյունքի՝ հաղթանակ PARI Լիգայում եւ Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելը։

«Ռոդինայի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բարսեղ Կիրակոսյանը։

«Ռոդինայում» է հանդես գալիս  Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print