18:56 21 սեպտեմբերի, 2026Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց իրանցիների հետ եւ առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։
Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Ամին Տաբատաբաեիի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Բարդիյա Դանեշվարիի, Շանթ Սարգսյանը՝ Մահդի Ղոլամիի հետ։ Հաղթական միավորը վաստակեց Գաբրիել Սարգսյանը, որը պարտության մատնեց Ռեզա Մահդավիին։
Հայաստանի հավաքականը նախորդ խաղափուլերում հաղթել էր Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2):
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.