Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Սանդերլենդի» հետ եւ հաղթեց 5:3 հաշվով։
Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ գանացի կիսապաշտպան Անտուան Սեմենյոն։ Աչքի ընկան նաեւ արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, ֆրանսիացի հարձակվող Ռայան Շերկին եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
«Մանչեսթեր Սիթին» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սանդերլենդն» ունի 4 միավոր եւ 14-րդն է։
«Լիվերպուլը» հյուրընկալվեց «Բորնմուտին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց Շվեդիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակը։
«Լիվերպուլը» 9 միավորով 6-րդն է, «Բորնմուտն» ունի 3 միավոր եւ 17-րդն է։
Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»՝ 5:3 (տեսանյութ)
Էնցո Ֆերնանդես, 9, Ռայան Շերկի, 29, Անտուան Սեմենյո, 43, 57, Էրլինգ Հոլանդ, 81 - Բրայան Բրոբի, 12, 33, 59
«Բորնմուտ» - «Լիվերպուլ»՝ 0:1 (տեսանյութ)
Ալեքսանդր Իսակ, 57
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:28 , 20 սեպտեմբերի
18:59 , 20 սեպտեմբերի 
17:56 , 20 սեպտեմբերի
17:14 , 20 սեպտեմբերի 
16:39 , 20 սեպտեմբերի
14:58 , 20 սեպտեմբերի
10:18 , 20 սեպտեմբերի 
09:25 , 20 սեպտեմբերի
09:07 , 20 սեպտեմբերի 
00:58 , 20 սեպտեմբերի