16:39  ,  20 սեպտեմբերի, 2026

«Նապոլին» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում փոխչեմպիոն «Նապոլին» Ֆլորենցիայում հյուրընկալվեց «Ֆիորենտինային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ):

23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց նեապոլյան թիմի շոտլանդացի կիսապաշտպան Բիլի Գիլմորը։

51-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Ֆլորենցիայի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Խիմենեսը։

«Նապոլին» 7 միավորով 9-րդն է, «Ֆլորենցիան» ունի 4 միավոր եւ 16-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print