10:18 20 սեպտեմբերի, 2026Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 20-ին տեղի կունենան 5-րդ խաղափուլի պարտիաները։
Հայաստանի հավաքականը կմրցի Չինաստանի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 4 հաղթանակ։
Հայաստանի թիմը հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5) եւ Արգենտինային (2,5:1,5): Չինաստանը պարտության է մատնել Ուգանդային (4:0), Չիլիին (3:1), Բուլղարիային (3,5:0,5) եւ Սերբիային (3:1)։
Կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ խաղափուլում կմրցի Պերուի հետ։
Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1) եւ Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3):
Պերուի թիմը հաղթել է Եթովպիային (4:0), Հարավային Աֆրիկային (3:1), Հյուսիսային Մակեդոնիային (3,5:0,5) եւ պարտվել Մոնղոլիային (1,5:2,5)։
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.