21:56  ,  19 սեպտեմբերի, 2026

«Ռոման» բաց թողեց 2 գոլի առավելությունը, «Ինտերին» փրկեց Մարտինեսի դուբլը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ռոման» ընդունեց չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ մայրաքաղաքային թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Մանու Կոնեն։

Երկրորդ խաղակեսում «Ինտերը» պարտությունից խուսափեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի դուբլի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Ռոման» ու «Ինտերը» 13-ական միավորով առաջատարներն են։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռոմա» - «Ինտեր»՝ 2:2 (տեսանյութ)

Մանու Կոնե, 6, 37 - Լաուտարո Մարտինես, 46, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news