18:44  ,  19 սեպտեմբերի, 2026

«Ալաշկերտն» ու «Փյունիկը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայօի առաջնության 8-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց «Փյունիկին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:

Նիգերիացի կիսապաշտպան Հուսեյն Ադեբայոն, կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը, Կոնգոն ներկայացնող հարձակվող Դոմի Մասումուն։

«Փյունիկի» գոլերը խփեցին կիպրացի հարձակվող Յասոնաս Պիկիսը, մոզամբիկցի հարձակվող Վիտին։ Պիկիսը 5-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, ավելացված ժամանակում էլ «Փյունիկին» փրկեց պարտությունից։

«Փյունիկը» 18 միավորով երկրորդն է, «Ալաշկերտն» ունի 15 միավոր եւ չորրորդն է։

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 3:3

Հուսեյն Ադեբայո, 43, Կարեն Նալբանդյան, 75, 11մ, Դոմի Մասումու, 84 - Յասոնաս Պիկիս, 5, 90+7, Վիտի, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print