17:34  ,  19 սեպտեմբերի, 2026

«Աստոն Վիլան» ուժեղ էր «Տոտենհեմից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում «Աստոն Վիլան» հյուրընկալվեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ հաղթեց 3:2 հաշվով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմից աչքի ընկան շվեյցարացի կիսապաշտպան Յոհան Մանզամբին, սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը եւ արգենտինացի կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիան։

«Աստոն Վիլան» 4 միավորով 15-րդն է, «Տոտենհեմն» ունի 2 միավոր եւ 18-րդն է։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Տոտենհեմ» - «Աստոն Վիլա»՝ 2:3 (տեսանյութ)

Քոնոր Գալագեր, 86, Յան Պաուլ վան Հեկե, 90+8 - Յոհան Մանզամբի, 45+4, Նիկոլաս Ջեքսոն, 67, Էմիլիանո Բուենդիա, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News