14:52  ,  18 սեպտեմբերի, 2026

Արման Ծառուկյան - Մաուրիսիո Ռուֆի՝ «հայացքների մենամարտ» (տեսանյութ)

Այս գիշեր Լոս Անջելեսում տեղի է ունեցել խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի եւ (Հայաստան) եւ 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի «հայացքների մենամարտը»:

Ծառուկյանի եւ Ռուֆիի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին  UFC 331 մրցաշարում եւ կլինի երեկոյի երկրորդ կարեւոր իրադարձությունը:

Մրցաշարից առաջ մրցակիցները մամուլի ասուլիս են տվել, հանդիպել երկրպագուներին եւ «հայացքների մենամարտ» ունեցել, որը լարված է անցել:

Ասուլիսի ընթացքում Արման Ծառուկյանը հայտարարել է, որ Ռուֆիի հետ մենամարտը կավարտի երկրորդ ռաունդում եւ 5 ռաունդի կարիք չունի:

Լոս Անջելեսի մարզահամալիրում Արման Ծառուկյանի հետ հանդիպմանը մեծ թվով երկրպագուներ են ժամանել, որոնք եղել են Հայաստանի դրոշներով:

Նշենք, որ Արման Ծառուկյանը UFC 331 մրցաշարում բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին հաղթելում դեպքում կանցկացնի տիտղոսային մենամարտ։ Այս քաշային կարգում UFC գործող չեմպիոնն ամերիկացի Ջասթին Գեյջին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print