11:31 17 սեպտեմբերի, 2026ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 100-րդ գոլն է խփել ամերիկյան ակումբում։ ՄԼՍ-ի խաղացողներից նա ամենաարագն է հասել այդ ցուցանիշին՝ դառնալով ռեկորդակիր։ Մեսիին 100 գոլը խփել է 155 խաղում։
Չեմպիոնների գավաթի (Campeones Cup) խաղում «Ինտեր Մայամին» 2:0 հաշվով հաղթել է մեքսիկական «Կրուս Ասուլին»։ 24-րդ րոպեին Մեսին բացել է հանդիպման հաշիվը, 81-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։
Campeones Cup-ն ամեն տարի վիճարկում են ՄԼՍ-ի եւ մեքսիկական MX Լիգայի չեմպիոնները։
Մեսին նվաճեց 49-րդ տիտղոսը պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա35 տիտղոս նվաճել է «Բարսելոնայում», 3 տիտղոս՝ ՊՍԺ-ում, 5 տիտղոս՝ «Ինտեր Մայամիում»։ Արգենտինայի հավաքականում նա նվաճել է 6 տիտղոս։ Նա ռեկորդակիր է տիտղոսների քանակով։ Երկրորդ տեղում «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Դանի Ալվեսն է՝ 45 տիտղոս։
Մեսին 2023 թվականից է հանդես գալիս «Ինտեր Մայամիում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028 թվական։ Այս մրցաշրջանում Մեսին մասնակցել է 27 հանդիպման, խփել է 23 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.