Հայկական թիմն առաջին գոլը խփեց Եվրոպայի լիգայում՝ նշանակությամբ երկրորդ եվրագավաթային մրցաշարում։
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի առաջին տուրում ընդունել է չեխական «Սպարտա Պրահային»։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթանում է երկրորդ խաղակեսը։ Հյուրերը հաղթում են 3:1 հաշվով։
Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմից 55-րդ րոպեին աչքի ընկավ 29-ամյա պորտուգալացի պաշտպան Բրունո Ուիլսոնը (տեսանյութ)։
Առաջին խաղակեսում հյուերից դուբլի հեղինակ էր դարձել նորվեգացի պաշտպան Տոբիաս Գուդալը։
53-րդ րոպեին «Սպարտայի» երրորդ գոլը խփել էր էկվադորցի կիսապաշտպան Ջոն Մերկադոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի