16:04  ,  16 սեպտեմբերի, 2026

UFC. Արման Ծառուկյանը կմենամարտի համազգեստին հայոց եռագույնով

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) UFC 331 մրցաշարում կմենամարտի համազգեստին հայոց եռագույնի պատկերով։

Արման Ծառուկյանի մրցակիցը կլինի UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին։

Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում