Տրանսֆերային նոր ռեկորդ հայկական ֆուտբոլում, գրում է Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» մամուլի ծառայությունը։
Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ։
Զդելարն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենիքում՝ ՕՖԿ «Բելգրադում»։ 2015 թվականին նա տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի կազմում դարձել է Հունաստանի չեմպիոն։
Կարիերայի ընթացքում Սաշան հանդես է եկել նաև իսպանական «Մալյորկայում», սերբական «Պարտիզանում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Զենիթում»։ «Պարտիզանի» կազմում նա երկու անգամ նվաճել է Սերբիայի գավաթը, իսկ ԲԿՄԱ-ի կազմում՝ երկու անգամ Ռուսաստանի գավաթը։
2015 թվականին Զդելարը Սերբիայի Մ-20 հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։
Կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել նաև Սերբիայի ազգային հավաքականի կազմում։
«Նոայում» Սաշա Զդելարը հանդես կգա 16 համարի խաղաշապիկով:
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

19:59 , 1 նոյեմբերի 
19:02 , 1 նոյեմբերի
17:50 , 1 նոյեմբերի 
17:39 , 1 նոյեմբերի
16:28 , 1 նոյեմբերի
12:03 , 1 նոյեմբերի
09:06 , 1 նոյեմբերի 
01:58 , 1 նոյեմբերի 
01:42 , 1 նոյեմբերի
23:29 , 31 հոկտեմբերի