12:03  ,  1 նոյեմբերի, 2026

WTA-125. Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւան եզրափակիչում է

Աշխարհի 100-րդ ռակետ Ալինա Չարաեւան դուրս է եկել Իտալիայի Կուրմայոր քաղաքում անցկացվող WTA-125 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում 6:2, 4:6, 6:1 հաշվով հաղթել է աշխարհի 135-րդ ռակետ, ֆրանզիացի Էլզա Ժակմոյին։

Եզրափակիչում Ալինա Չարաեւայի մրցակիցը կլինի աշխարհի 127-րդ ռակետ, գերմանացի Նոմա Նոա-Ակուգուեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում