13:10 16 սեպտեմբերի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է վերջին շրջանի անարդյունավետ խաղին։ Վինիսիուսը 5 խաղում անընդմեջ գոլ չի խփել։
«Իմ գոլերը շուտով կվերադառնան, չեմ կարող այսքան վրիպել։ Կիրակի ակնկալեք ավելին։ Առա՛ջ, Մադրիդ»,- գրել է Վինիսիուսը։
Լա Լիգայի 5-րդ տուրում «Ռեալը» 3:2 հաշվով հաղթել է «Էլչեին», հաջորդ խաղում կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Մադրիդյան դերբին տեղի կունենա սեպտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.