10:09  ,  16 սեպտեմբերի, 2026

Մեսիի վերջին հանդիպումն Արգենտինայի հավաքականում՝ հոկտեմբերի 6-ին

ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականում վերջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 6-ին։ Այդ մասին հայտնել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան։

Այդ օրը Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Բենինի հավաքականի հետ։

Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 207 հանդիպման, խփել է 125 գոլ, կատարել 68 գոլային փոխանցում, դարձել աշխարհի չեմպիոն եւ կրկնակի փոխչեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի կրկնակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում