Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) պատմել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ մենամարտին պատրաստվելու մասին։
«Ինձ լավ եմ զգում։ Մարզումային ճամբարը գերազանց անցավ։ Պատրաստ եմ մենամարտին։ Մրցակցին չեմ թերագնահատում։ Տրամադրված եմ 100 տոկոսով։
Ռուֆին կանգնած դիրքում շատ վտանգավոր է։ Սկզբում պետք է նրա հետ ըմբշամարտել, ապա մենամարտել։ Նաև կնշեմ, որ նա անսովոր հարվածներ է հասցնում կանգնած դիրքում։ Սա ամենադժվար մասն է։ Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կհասցնի նա ցանկացած պահի։ Դա կամ ապերքաթ կլինի, կամ հուկ։ Նա իր զինանոցում ունի կիսով չափ ապերքաթ, կիսով չափ հուկ։ Ռաֆին լավ է շարժվում, ձեռքերը իջեցված են, նա լավ է ընկալում ժամանակը։ Եվ նա նաև շատ լավ, ծանր հարվածող է։ Բացի իր տեխնիկայից, նա նաև շատ ուժեղ է հարվածում։
Իմ անկյունում կլինեն Համզատ Չիմաեւտ, Ջորջո (Գեւորգ) Պետրոսյանը եւ Պարումպան (Մարկոս դա Մատա)։ Այս անգամ չի լինեի Ռոման Քալանթարյանը»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Ծառուկյանի եւ Ռուֆիի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում՝ UFC 331 մրցաշարում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:04 , 16 սեպտեմբերի
11:15 , 16 սեպտեմբերի
10:37 , 16 սեպտեմբերի
10:09 , 16 սեպտեմբերի
09:33 , 16 սեպտեմբերի 
09:04 , 16 սեպտեմբերի 
01:28 , 16 սեպտեմբերի
01:15 , 16 սեպտեմբերի
23:09 , 15 սեպտեմբերի
23:05 , 15 սեպտեմբերի