17:08  ,  15 սեպտեմբերի, 2026

Վահան Բիչախչյան․ Հաջորդ շաբաթ կսկսեմ մարզվել թիմի ընդհանուր խմբում

Լեհական «Լեգիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խոսել է վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալու ժամկետներկ մասին։

«Կարծում եմ՝ արդեն հաջորդ շաբաթ կսկսեմ մարզվել թիմի ընդհանուր խմբում։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, հնարավոր է՝ կկարողանամ «Յագելոնիայի» դեմ խաղում օգնել թիմին»,- Բիչախչյանի խոսքը մեջբերում է CANAL+-ը։

Լեհաստանի առաջնության 9-րդ տուրի «Յագելոնիա» - «Լեգիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում