Սկսվել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգա C2 խմբի Հայաստան - Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը։
Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Չեռնոգորիա խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:
Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ:
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:49 , 15 սեպտեմբերի
16:05 , 15 սեպտեմբերի
15:37 , 15 սեպտեմբերի
15:02 , 15 սեպտեմբերի
14:49 , 15 սեպտեմբերի
14:38 , 15 սեպտեմբերի
14:03 , 15 սեպտեմբերի
13:22 , 15 սեպտեմբերի
13:02 , 15 սեպտեմբերի
12:11 , 15 սեպտեմբերի