19:02  ,  14 սեպտեմբերի, 2026

Աշրաֆ Հակիմին վնասվածք է ստացել

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին աջ ազդրի վնասվածք է ստացել։ Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա խաղում նա փոխարինվել էր 39-րդ րոպեին։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթել էր 1։0 հաշվով։

«Աջ ազդրի վնասվածք ստացած Աշրաֆ Հակիմին առաջիկա երկու օրերին կմնա բժիշկների վերահսկողության տակ։ Այնուհետեւ նա դարձյալ բուժզննում կանցնի»,- նշվում է փարիզյան ակումբի հաղորդագրությունում։

Ընթացիկ մրցաշրջանում Հակիմին մասնակցել է 7 հանդիպման։ Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն 4 խաղից հետո 5 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում