18:08  ,  14 սեպտեմբերի, 2026

Լեմպարդի գլխավորած թիմի հակառեկորդը՝ 106 տարում վատագույն մեկնարկ Պրեմիեր լիգայում

«Քովենթրի Սիթին» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի ղեկավորությամբ Անգլիայի Պրեմիեր լիգայում գրանցել է վատագույն մեկնարկը 106 տարում։

Առաջին 4 տուրերում «Քովենթրի Սիթին» կրել է 4 պարտություն՝ բաց թողնելով 10 գոլ եւ ոչ մի անգամ չգրավելով մրցակցի դարպասը։ Այժմ թիմը վերջին տեղում է։

Նախորդ անգամ «Քովենթրի Սիթին» նույնքան վատ Անգլիայի առաջնությունում մեկնարկել էր 1919-1920 թվականների մրցաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English