«Բավարիայի» նոր համազգեստը՝ Օկտոբերֆեստի առթիվ

17:45   14 սեպտեմբերի, 2026

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ներկայացրել է նոր համազգեստ, որը նվիրված է ամենամյա Օկտոբերֆեստին։ Այն սեւ է, ծաղկազարդ։

«Երբ Մյունխենում սկսվում է Օկտոբերֆեստը եւ ավանդույթները համադրվում են կենսախինդության եւ ֆուտբոլային ոգու հետ, գալիս է «Բավարիայի» նոր խաղաշապիկի ժամանակը։  Մեր ակումբը նորից միավորվում է Adidas-ի հետ, որպեսզի խաղադաշտ տեղափովի Օկտոբերֆեստի առանձնահատուկ մթնոլորտը։ Նոր խաղաշապիկը միախառնում է ավանդական մյունխենյան ոճը ժամանակակից եւ վստահ դիզայնի հետ՝ արտացոլելով կենսասիրությունը, ընդհանրության զգացողությունը եւ բազմազանությունը»,- նշվում է նկարագրությունում։

«Բավարիայի» տեխնիկական հովանավորը Adidas ընկերությունն է։

Նոր խաղաշապիկով «Բավարիան» կխաղա Բունդեսլիգայի չորրորդ տուրում՝ սեպտեմբերի 18-ին ընդունելով «Ունիոն Բեռլինին»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.