00:58  ,  14 սեպտեմբերի, 2026

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Ռեալ Սոսիեդադից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Հյուրերից գոլերը խփեցին իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն, կանադացի հարձակվող Ջոնաթան Դեւիդը եւ արգենտինացի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն։

«Աթլետիկոն» 10 միավորով չորրորդն է, «Ռեալ Սոսիեդադն» ունի 7 միավոր եւ 12-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:3 (տեսանյութ)

Ալեխանդրո Գրիմալդո, 84, 11մ, Ջոնաթան Դեւիդ, 90, Ջուլիանո Սիմեոնե, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում