18:54  ,  13 սեպտեմբերի, 2026

«Բրայթոնը» հաղթեց 5:0 հաշվով եւ չորրորդն է, «Քովենթրին» չորրորդ պարտությունը կրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Քովենթրի Սիթին» առաջնության չորրորդ տուրում ընդունեց «Բրայթոնին» եւ պարտվեց 0:5 հաշվով։

«Բրայթոնը» 7 միավորով չորրորդն է, «Քովենթրի Սիթին» չորրորդ պարտությունը կրեց եւ վերջինն է։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Քովենթրի Սիթի» - «Բրայթոն»՝ 0:5 (տեսանյութ)

Խարալամպոս Կոստուլաս, 35, Մալիկ Յալկուե, 51, Պասկալ Գրոս, 70, 11մ, Լյուիս Դանք, 83, Յասին Այարի, 90+4

Հեռացում՝ Տայվո Ավոնիյի («Քովենթրի Սիթի»), 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print