11:49  ,  13 սեպտեմբերի, 2026

Մեսիի 928-րդ գոլը կարիերայում (տեսանյութ)

ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խփել է 928-րդ գոլը կարիերայում։

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» ընդունել է
«Նեշվիլին» եւ հաղթանակը բաց է թողել ավելացված ժամանակում՝ 2:2:

«Նեշվիլը» 52 միավորով Արեւելյան կոնֆերենցիայի առաջատարն է։ «Ինտեր Մայամին» հետ է 7 միավոր եւ երկրորդն է։

ՄԼՍ, կանոնավոր առաջնություն

«Ինտեր Մայամի» - «Նեշվիլ»՝ 2:2

Ռիդ Բեյքեր-Ուայթինգ, 19, ինքնագոլ, Լիոնել Մեսի, 62 – Սեմ Սարիջ, 4, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print