Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Սանդերլենդին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
56-րդ րոպեին «Արսենալի» դարպասին նշանակած 11-մետրանոցը հետ մղեց իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան։ Իրացնողը ֆրանսիացի կիսապաշտպան Էնցո Լե Ֆեն էր (տեսանյութ)։
58-րդ րոպեին «Արսենալից» աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը (տեսանյութ)։
Ավելացված 6-րդ րոպեին հեռացվեց դաշտի տերերի մոզամբիկցի պաշտպան Ռեյնիլդո Մանդավան։
Ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիացի հարձակվող Բուկայո Սական (տեսանյութ)։
«Արսենալը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սանդերլենդը» 14-րդն է՝ 4 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:06 , 13 սեպտեմբերի
00:56 , 13 սեպտեմբերի
22:25 , 12 սեպտեմբերի 
22:07 , 12 սեպտեմբերի 
21:56 , 12 սեպտեմբերի 
20:10 , 12 սեպտեմբերի
20:04 , 12 սեպտեմբերի
19:58 , 12 սեպտեմբերի
19:26 , 12 սեպտեմբերի
13:36 , 12 սեպտեմբերի