«Արսենալը» պարտության մատնեց «Սանդերլենդին» (տեսանյութ)

00:56   13 սեպտեմբերի, 2026

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Սանդերլենդին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

56-րդ րոպեին «Արսենալի» դարպասին նշանակած 11-մետրանոցը հետ մղեց իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան։ Իրացնողը ֆրանսիացի կիսապաշտպան Էնցո Լե Ֆեն էր (տեսանյութ

58-րդ րոպեին «Արսենալից» աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը (տեսանյութ

Ավելացված 6-րդ րոպեին հեռացվեց դաշտի տերերի մոզամբիկցի պաշտպան Ռեյնիլդո Մանդավան։ 

Ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիացի հարձակվող Բուկայո Սական (տեսանյութ

«Արսենալը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սանդերլենդը» 14-րդն է՝ 4 միավոր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.