00:03  ,  12 սեպտեմբերի, 2026

Թոնիի դուբլը նպաստեց «Ալ Ահլիի» հաղթանակին, Սպերցյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 7-րդ տուրում «Ալ Ահլին» ընդունեց «Ալ Հազմին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Այվան Թոնին։

Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն «Ալ Ահլիի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 90-րդ րոպեին։

 «Ալ Ահլին» 12 միավորով 5-րդն է, «Ալ Հազմը»՝ 10-րդն է՝ 8 միավոր։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ալ Ահլի» - «Ալ Հազմ»՝ 3:1

Ֆրանսիշկու Տրինկաու, 21, Այվան Թոնի, 32, 11մ, 45 - Ահմեդ Ալ Նահլի, 2

Չիրացրած 11մ՝ Այվան Թոնի, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում