23:15 11 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Ոսկե գնդակի» քվեարկությունից առաջ խոսել է այս տարվա ֆավորիտների մասին՝ նախապատվությունը տալով Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնին։
«Ես հույս ունեմ, որ Հարի Քեյնը կստանա «Ոսկե գնդակը»։ Նա արժանի է դրան իր կարիերայի համար, ֆուտբոլում ունեցած ներդրման համար։
Պարզ չէ՝ ով է հիմա լավագույն ֆուտբոլիստը, ով պետք է ստանա այդ մրցանակը։ Անցյալում ամեն ինչ ավելի հստակ էր։ Բայց Հարի Քեյնն իր կարիերայի համար է արժանի այդ մրցանակին, ինչպես նախկինում՝ Մոդրիչը, Կանավարոն, Բենզեման, որոնք նույնպես ունեն «Ոսկե գնդակ»»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Նրա ղեկավարությամբ Հարի Քեյնը հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմը»։
Պոչետինոն կմասնակցի «Ոսկե գնդակի» քվեարկությանը որպես ազգային թիմի գլխավոր մարզիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.