13:06  ,  11 սեպտեմբերի, 2026

ՉԼ․ Մանուել Նոյերի ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, մասնակցելով Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպմանը նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղին, դարձել է գլխավոր եվրագավաթային մրցաշարի պատմության մեջ ամենատարեց գերմանացի ֆուտբոլիստը, հաղորդում է Bayern & Germany-ը։

Նոյերը հանդիպմանը մասնակցել է 40 տարեկան և 167 օրականում։ Նա գերազանցեց գերմանացի դարպասապահ Իենս Լեմանի ռեկորդը, որը Չեմպիոնների լիգայում խաղացել էր 40 տարեկան և 127 օրականում։

«Բավարիան» «Բուդյո-Գլիմտին» հաղթել է 5։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում