Աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը խոսել է ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւի դեմ առաջիկա դիմակայության մասին։
«Զվերեւի դեմ խաղում պետք է լավագույն մարզավիճակում լինեմ։ Պետք է համբերատար լինել, բայց վերահսկել խաղը կենտրոնում։ Պետք է խաղամ այնպես, ինչպես խաղացի մինչեւ կիսաեզրափակիչ՝ չշտապելով, կենտրոնում վերահսկողությունը վերցնելով եւ խաղը թելադրելով:
Պետք է ճիշտ կառուցել խաղարկումները: Երբ զգամ՝ հնարավորություն է ստեղծվել, կփոխեմ խաղի տեմպը, որովհետեւ սովորական տեմպով ստիպված կլինենք երկար խաղալ։ Մեզնից որեւէ մեկը պետք է տարբերություն ստեղծի։ Զվերեւի հետ պայքարում կարեւորում եմ նաեւ մատուցման ընդունումը. դա առաջնահերթ է։ Նա ունի հզոր առաջին մատուցում եւ հիանալի ընդունում, այնպես որ ես պետք է կենտրոնանալ նաեւ դրա վրա»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Championat.com-ը։
Քառորդ եզրափակիչում Խաչանովը պարտության մատնեց աշխարհի 34-րդ ռակետ, 21-ամյա բելգիացի Ալեքսանդր Բլոքսին:
Եզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ, որը 6:2, 7:5, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 70-րդ ռակետ, հոլանդացի Բոտին վան դե Զանսխուլպին։
Խաչանովը US Open-ի կիսաեզրափակիչ հասել էր նաեւ 2022-ին։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի 
13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի
11:37 , 10 սեպտեմբերի 
11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի