20:29 9 սեպտեմբերի, 202626-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր գոլերի քանակը հասցրել է 167-ի եւ այդ ցուցանիշով երրորդն է անգլական ակումբի պատմության մեջ: Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է պորտուգալական «Պորտուին»։
«Մանչեսթեր Սիթիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում Էրլինգ Հոլանդն առաջ է անցել Թոմի Ջոնսոնին (166 գոլ)։
Երկրորդ տեղում է Էրիկ Բրուքը՝ 177 գոլ։
«Մանչեսթեր Սիթիի» ռեկորդակիրը արգենտինացի Սերխիո Ագուերոն է՝ 260 գոլ։
Էրլինգ Հոլանդը 2022 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2034թ․ հունիս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.