18:01  ,  9 սեպտեմբերի, 2026

«Փյունիկը» պարտության մատնեց «Սարդարապատին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրից տեղափոխված խաղում «Փյունիկը» հյուրընկալվեց «Սարդարապատին» եւ առավելության հասավ 4:2 հաշվով։

«Փյունիկից» դուբլի հեղինակ դարձավ կիպրացի հարձակվող Յասոնաս Պիկիսը։ Աչքի ընկան նաեւ ռուսաստանցի կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովն ու ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն։

«Սարդարապատի» գոլերը խփեցին հարձակվողներ Համլետ Մինասյանն ու Միսակ Հակոբյանը։

6 խաղից հետո «Փյունիկը» 14 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նոայից» հետ է 4 միավոր։ «Սարդարապատը» 6-րդն է՝ 10 միավոր։

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Սարդարապատ» - «Փյունիկ»՝ 2:4

Համլետ Մինասյան, 34, Միսակ Հակոբյան, 84 - Դանիիլ Կուլիկով, 21, Յասոնաս Պիկիս, 55, 70, Սերգեյ Վակուլենկո, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News