15:23  ,  9 սեպտեմբերի, 2026

Մոուրինյո․ Վինիսիուսն այժմ լավագույն մարզավիճակում չէ

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո գնահատել է իր ղեկավարած թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղը։ Նա փոխարինվել էր 87-րդ րոպեին։

«Վինիսիուսն արժանի է իմ հարգանքին, բայց հիմա նա լավագույն մարզավիճակում չէ, եւ մենք բոլորս դա տեսնում ենք։ Նա էլ այդ ամենը շատ լավ հասկանում է եւ համառ աշխատանք է կատարում, որպեսզի դառնա հանդիպման արդյունքը վճռող խաղացող։

Թեեւ նա մարզավիճակի գագաթնակետին չէ, բայց մարզումների եւ հանդիպումների ժամանակ ցուցադրում է ավելին, քան նախկինում։

Հոգնածության պատճառով նա չէր կարողանում լիարժեք միանալ պաշտպանությանը, բայց մեծ ջանք գործադրեց այս հանդիպման ժամանակ։ Ես գնահատում եմ նրա մոտեցումը եւ հարգանքով եմ վերաբերվում նրան։ Եթե նա աշխատում է թիմային հաջողության համար, ապա միշտ կունենա իմ աջակցությունը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Ռեալը» հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի իտալական «Ռոմային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print