14:18 9 սեպտեմբերի, 2026Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների լիգայում մեկնարկից առաջ խոսել է թիմային եւ անհատական նպատակների մասին նոր մրցաշրջանում։
«Թիմային մակարդակում նպատակները նույնն են՝ հնարավոր բոլոր տիտղոսների նվաճում։ Անհատական մակարդակում ես կձգտեմ շարունակել զարգանալ, կատարելագործվեկ։ Ես դեռ շատ երիտասարդ եմ եւ կարող եմ աճել։ Դա է իմ նպատակը»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» կայքը։
Չեմպիոնների լիգայի առաջին տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը սեպտեմբերի 9-ին կընդունի հոլանդական «Ֆեյենորդին»։
Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի չորս խաղում Լամին Յամալն արդեն խփել է չորս գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.