12:11  ,  9 սեպտեմբերի, 2026

US Open. Ալկարասը չկարողացավ պաշտպանել տիտղոսը

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ պաշտպանել անցած տարի նվաճած ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Նյու Յորքում ընթացող US Open-ի քառորդ եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Բել Շելթոնի հետ, որն առավելության հասավ 6:7 (5:7), 6:1, 6:3, 1:6, 7:6 (10:7) հաշվով։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 28 րոպե։

Կիսաեզրափակիչում Բեն Շելթոնի մրցակիցը կլինի աշխարհի 12-րդ ռակետ Ֆրենսիս Տիաֆոն (ԱՄՆ)։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում