15:41  ,  7 սեպտեմբերի, 2026

Ալինա Չարաեւա․ Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ է ինձ համար, Օլիմպիական խաղերում հանդես գալը՝ մեծ նպատակ

Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ է ինձ համար, Օլիմպիական խաղերում հանդես գալը՝ մեծ նպատակ: Պարտավորեցնող է,  որ ներկայացնելու եմ Հայաստանը: Կփորձենք պայքարել մեդալի համար եւ Հայաստանին նվիրել օլիմպիական մեդալ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թենիսի WTA համաշխարհային դասակարգման աղյուսակում 108-րդ ռակետ, 2026 թ. Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Ալինա Չարաեւան:

24-ամյա մարզուհին Հայաստանի դրոշը ներկայացնում է այս տարվա հուլիսից եւ ընդգրկվել է Keron Development Foundation-ի Talent Pool ծրագրում։ Չարաեւան Հայաստանի թենիսի ֆեդերացիաի աջակցությամբ է ստացել Հայաստանի քաղաքացիությունը: Մինչեւ այդ նա ներկայացնում էր Ռուսաստանը: 

Կանանց Հայաստանի հավաքականի առաջին ռակետ Էլինա Ավանեսյանը եւ նորեկ Ալինա Չարաեւան այս օրերին Հայաստանում են:

«Շնորհակալ եմ Հայաստանում ինձ հյուրընկալելու համար եւ ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ է ինձ համար: Ուրախ եմ, որ Հայաստանի թենիսի ֆեդերացիան եւ «Կերոն» հիմնադրամն ինձ հնարավորություն տվեցին ներկայացնել Հայաստանն այս մարզաձեւում: Իմ առջեւ խնդիր եմ դրել Հայաստանի պատիվը բարձր պահել բոլոր մրցաշարերում:

Առաջին անգամ եմ Հայաստանում: Մարդիկ շատ հյուրընկալ են այստեղ: Արդեն հասցրել ենք վարպետության դաս անցկացնել երեխաների հետ, ինչպես նաեւ երիտասարդների: Այդպիսի հանդիպումները շատ կարեւոր են մարզաձեւի զարգացման համար: Հայ երեխաներին տեսնելը շատ հաճելի էր, հիացած աչքերով էին մեզ նայում, ասես՝ հեղինակություններ լինեինք նրանց համար: Ինչ շատ ոգեշնչել են նրանց աչքերը եւ հիացմունքը: Հաճելի էր նաեւ այն, որ մարզաձեւով զբաղվողների մեծ համայնքի հանդիպեցինք: Վայելեցի այդ հանդիպումներն ու վարպետության դասը Էլինայի հետ միասին: Կուզեմ հաջորդ այցելության ընթացքում մի քիչ ավելի երկար լինել այստեղ, ծանոթանալ նաեւ Երեւանին:

Մեծ նպատակներ ունեմ իմ առջեւ դրված արդեն Հայաստանի դրոշի ներքո: Օլիմպիական խաղերում հանդես գալը մեծ նպատակ է: Պարտավորեցնող է այն, որ ներկայացնելու եմ Հայաստանը Օլիմպիական խաղերում: Կփորձենք պայքարել մեդալի համար եւ Հայաստանին նվիրել օլիմպիական մեդալ, այդ թվում նաեւ մեդալների կձգտենք մյուս խոշոր միջազգային մրցաշարերում:

Դեռ երկու տարի անհատական մրցաշարերի կմասնակցեմ Հայաստանից, բայց արդեն երկու տարի անց կմիանամ հավաքականին: Անչափ ուրախ եմ, որ մարզական կարիերաս շարունակում եմ որպես Հայաստանի ներկայացուցիչ:

շփումս լինի հայերեն, երեխաների հետ հանդիպմանը նրանց հետ հաղորդակցվեմ հայերեն», - ասաց Ալինա Չարաեւան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news