11:50  ,  7 սեպտեմբերի, 2026

39-ամյա Ջեյմի Վարդին վերադարձավ Անգլիա

39-ամյա անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին Իտալիայից վերադարձավ Անգլիա։ Նա մեկ տարվա պայմանագիր է կնքել Չեմպիոնշիփում հանդես եկող «Բարնլիի» հետ, հաղորդում է ակումբի կայքը։

Անցած մրցաշրջանը Ջեյմի Վարդին անցկացրել է իտալական «Կրեմոնեզեում»՝ 29 խաղում խփելով 7 գոլ։

Անցած մրցաշրջանում Պրեմիեր լիգայից դուրս մնացած «Բարնլին» Չեմպիոնշիփի 5 տուրից հետո 2 միավորով վերջինն է։

Ջեյմի Վարդին «Լեսթեր Սիթիի» կազմում Անգլիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English