10:56  ,  7 սեպտեմբերի, 2026

US Open. Ալկարասը քառորդ եզրափակիչում է, Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 6:4, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 21-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 20 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնը։

Աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը 1/8 եզրափակիչում 6:7 (1:7), 4:6, 6:7 (6:8) հաշվով պարտվեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News