«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Էրիկ Գարսիան մեկ տարում երկրորդ անգամ քթի կոտրվածք է ստացել։
Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Լա Լիգայի առաջնության չորրորդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (5։0), հաղորդում է Sport.es-ը։
Հանդիպման 25-րդ րոպեին, տուգանային հրապարակում տեղի ունեցած գնդակի համար պայքարի ժամանակ, Գարսիան բախվել է թիմակից Ռոդրիին, որը պատահաբար գլխով հարվածել է պաշտպանի դեմքին։ Գարսիան սկսել է արյունահոսել և փոխարինվել է։
25-ամյա պաշտպանը նմանատիպ վնասվածք ստացել էր նաեւ 2025 թվականի նոյեմբերին Չեմպիոնների լիգայի՝ «Բրյուգեի» դեմ խաղում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:41 , 7 սեպտեմբերի
15:05 , 7 սեպտեմբերի
14:37 , 7 սեպտեմբերի 
14:08 , 7 սեպտեմբերի
13:42 , 7 սեպտեմբերի
13:03 , 7 սեպտեմբերի
12:04 , 7 սեպտեմբերի
11:50 , 7 սեպտեմբերի
11:22 , 7 սեպտեմբերի
10:56 , 7 սեպտեմբերի