19:03  ,  6 սեպտեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ):

46-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն։

83-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Էվերտոնի» անգլիացի հարձակվող Թայրիք Ջորջը։

88-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց սլովենացի հարձակվող Բենիամին Շեշկոն, սակայն ավելացված 6-րդ րոպեին «Էվերտոնին» պարտությունից փրկեց անգլիացի պաշտպան Էյնսլի Մեյթլանդ-Նայլսի փայլուն գոլը հեռվից կատարած հարվածով։

«Էվերտոնը» 5 միավորով 8-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 4 միավոր եւ 11-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print