01:07  ,  5 սեպտեմբերի, 2026

«Բետիսը» պարտության մատնեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» Սեւիլիայում մրցեց «Բետիսի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվեց 0:1 հաշվով (տեսանյութ

81-րդ րոպեին «Բետիսի» գոլը խփեց իռլանդացի հարձակվող Տրոյ Փերոթը։

87-րդ րոպեին «Բետիսի» դարպասը գրավեց «Ռեալի» իսպանացի հարձակվող Կառլոս Էսպին, սակայն գոլը չգրանցվեց խաղից դուրս վիճակի պատճառով։

Ավելացված չորրորդ րոպեին 11-մետրանոց արդյունավետ իրացնել չկարողացավ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ռեալը» 9 միավորով երկրորդն է, «Բետիսը» նույնքան միավորով երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում