16:01  ,  4 սեպտեմբերի, 2026

Ալեսիո Ռոմանյոլին տեղափոխվեց «Ալ Սադ»

31-ամյա իտալացի պաշտպան Ալսեիո Ռոմանյոլին իտալական «Լացիոյից» տեղափոխվեց «Ալ Սադ», հաղորդում է Կատարը ներկայացնող ակումբի կայքը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029 թվական։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ալեսիո Ռոմանյոլիի տրանսֆերի գումարը կազմել է 3 միլիոն եվրո։

Նա «Լացիոյում» էր հանդես գալիս 2022 թվականից՝ մասնակցելով 161 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English