14:32  ,  4 սեպտեմբերի, 2026

Մեկնարկել են շախմատի Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչները

Սեպտեմբերի 2-ից 9-ը շախմատի ակադեմիայում անցկացվում են Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերը: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ն:

Տղամարդկանց մրցաշարում 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցել Հայաստանի տղամարդկանց 2027 թ. առաջնության առաջին խմբի մրցաշարին:

Կանանց մրցաշարում 1-10-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի կանանց 2027 թ. առաջնության առաջին խմբի մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English