12:22  ,  4 սեպտեմբերի, 2026

Մարտինելիի վաճառքն ամենաթանկն է «Արսենալի» պատմության մեջ

25-ամյա բրազիլացի եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելիի վաճառքն ամենաթանկն է Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» պատմության մեջ, հաղորդում է Transfermarkt-ը։

Սաուդյան «Ալ Հիլյալը» նրա տրանսֆերի համար վճարել է 70 միլիոն եվրո։

«Արսենալի» ամենաթանկ վաճառքները պատմության մեջ

  1. Գաբրիել Մարտինելի («Ալ Հիլյալին»)՝ 70 միլիոն եվրո
    2. Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն («Լիվերպուլին»)՝ 38 միլիոն եվրո
    3. Նիկոլա Անելկա («Ռեալին»)՝ 35 միլիոն եվրո
    4. Ալեքսիս Սանչես («Մանչեսթեր Յունայթեդին»)՝ 34 միլիոն եվրո
    5. Սեսկ Ֆաբրեգս («Բարսելոնային»)՝ 34 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում