21:01  ,  3 սեպտեմբերի, 2026

Մոուրինյո. Մենք կկարոտենք Մեսիին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի որոշումը Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Խոսքեր չկան Մեսիին եւ 39 տարեկանում աշխարհի առաջնությունում նրա ցուցադրած խաղը նկարագրելու համար։ Մենք կկարոտենք Մեսիին։

Ստիպված կլինենք դիտել ՄԼՍ-ի հանդիպումները, որպեսզի վայելենք նրա վերջին տարիները ֆուտբոլում։ Նա մարմնավորում է նախորդ երկու տասնամյակը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։

ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 207 հանդիպման, խփել է 125 գոլ, կատարել 68 գոլային փոխանցում, դարձել աշխարհի չեմպիոն եւ կրկնակի փոխչեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի կրկնակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print