16:08 3 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, 67-ամյա իտալացի Կառլո Անչելոտին ներկա է եղել Արքայական ակումբի մարզմանը։
«Կառլո Անչելոտին այցելել է թիմին «Ռեալ Մադրիդ Սիթիում»։ «Ռեալի» նախկին մարզիչը և Բրազիլիայի հավաքականի ներկայիս մարզիչը այցելել է Վալդեբեբաս, որտեղ մարզումից առաջ ողջունել է Մոուրինյոյին և խաղացողներին», - նշվում է իսպանական ակումբի հաղորդագրությունում։
Անչելոտիի ղեկավարությամբ «Ռեալը» դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, սուպերգավաթակիր, աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։
2026 թվականի հունիսից Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 63-ամյա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը Արքայական թիմը ղեկավարել է նաեւ 2010–2013 թվականներին։ Նրա օրոք «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.