Իսպանական «Դեպորտիվոյի» հարձակվող և Գաբոնի հավաքականի նախկին խաղացող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը երկրի կառավարությանը մեղադրել է իրեն նվաստացնելու մեջ։
2026թ․ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում ձախողվելուց հետո Գաբոնի հավաքականը երկրի կառավարության միջամտությամբ լուծարվել էր, թիմի լավագույն ռմբարկու Օբամեյանգը (41) հեռացվել էր թիմից։ Նրան համարել էին ձախողման պատասխանատու։
«Նրանք նվաստացրին և սեւացրին ինձ, չնայած ես վնասվածքով էի խաղում Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում: Սա վերջին կաթիլն է, և ես նախընտրում եմ այստեղ կանգ առնել»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Trtafrika-ն։
2027թ․ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլում Գաբոնի մրցակիցները կլինեն Մարոկկոն, Նիգերը եւ Լեսոտոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:02 , 3 սեպտեմբերի
13:11 , 3 սեպտեմբերի
12:36 , 3 սեպտեմբերի
12:09 , 3 սեպտեմբերի
11:27 , 3 սեպտեմբերի
11:02 , 3 սեպտեմբերի
10:21 , 3 սեպտեմբերի
10:01 , 3 սեպտեմբերի
09:03 , 3 սեպտեմբերի 
00:38 , 3 սեպտեմբերի