13:11  ,  3 սեպտեմբերի, 2026

Կեյրուշը դարձյալ գլխավորեց Գանայի հավաքականը

Պորտուգալացի Կառլուշ Կեյրուշը դարձյալ նշանակվել է Գանայ ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է Գանայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

73-ամյա Կեյրուշը Գանայի հավաքականից հեռացել էր այս տարվա հուլիսի 5-ին՝ աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Կոլումբիային 0:1 հաշվով պարտվելուց հետո։

Սեպտեմբերին Գանան կմեկնարկի Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլում և կխաղա Կոտ դ'Իվուարի, Գամբիայի և Սոմալիի հավաքականների հետ նույն խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում