21:05  ,  2 սեպտեմբերի, 2026

Ֆրանսիական ակումբների ռեկորդը՝ 1,33 միլիարդ եվրո տրանսֆերներից

Ֆրանսիական Լիգա-1-ի ակումբներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների վաճառքից ստացել են 1,33 միլիարդ եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է ֆրանսիական ակումբների համար։

Զուտ շահույթը կազմել է 730 միլիոն եվրո, ինչը նույնպես ռեկորդ է Ֆրանսիայի համար։ Ֆրանսիական ակումբները նոր խաղացողների համար ծախսել են 600 միլիոն եվրո։

Ամենաթանկ վաճառքը ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլայի տրանսֆերն էր փարիզյան ՊՍԺ-ից անգլիական «Լիվերպուլ»՝ 125+20 միլիոն եվրո։

L’Équipe-ը գրում է, որ ֆրանսիական ակումբները ստիպված են դիմել այսքան մեծ թվով խաղացողների վաճառքի, քանի որ այս մրցաշրջանում զրկվել են BeIN Sports եւ DAZN հեռուստաընկերություններից ստացվող եկամուտներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news